Ջորջ Քլունին կաջակցի՞ Ցեղասպանության ճանաչմանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2015 թվականի ապրիլին աշխարհահռչակ System of a down խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հոլիվուդյան հանրահայտ աստղ Ջորջ Քլունին:

Նա, թերևս, կմասնակցի խմբի երևանյան համերգին: Թերթի տեղեկություններով, Քլունին համաձայնել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը։

Scroll Up