Բրազիլիայում կբեմադրվի «1915» ներկայացումը

Բրազիլական ARCA թատերական խմբակը Հայ դատի Բրազիլիայի հանձնախմբի հետ հայտարարել են Հայոց ցեղասպանության հայրուամյա տարելիցին նվիրված «1915» թատերական ներկայացման երկրորդ թատերաշրջանի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն կբեմադրվի 2015 թվականի ապրիլի յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Սան Պաուլուի մշակութային կենտրոններից մեկում: Շոուի հեղինակն է Արթուր Հարոյանը, ռեժիսորն է Ռոջեր Ռիցարդին: