«Կոմիտաս. եկել եմ». ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ ներկայացում Հունաստանում

Դեկտեմբերի 19-ին Նոր Զմյուռնիայի «Լեոնտիո» (Հունաստան) վարժարանի ամֆիթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպանատան, Համազգային հայ կրթական և մշակութային միության շրջանային վարչության և ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժների համագործակցությամբ տեղի կունենա Հայաստանի երգի պետական թատրոնի «Կոմիտաս. եկել եմ» երաժշտական ներկայացումը:

Բեմականացման հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Հանդիսատեսին կներկայացվի Կոմիտաս վարդապետի 21 ստեղծագործություններ՝ 5 երգիչների կատարմամբ:

Scroll Up