Թուրքական Sabah-ն Արցախը որպես ԼՂՀ է ներկայացվել
Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական իշխանամետ Sabah թերթի հրապարակումներից մեկը: Այս մասին հայտնում է Aparaj.am-ը:
Թուրքական Haber3 կայքը տեղեկացնում է, որ Sabah պարբերականը «3 մայրաքաղաք, 11 պաշտոնական լեզու եւ 5 լեզվով հիմն կա» հրապարակման մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացրել է հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որից հետո Ադրբեջանում բողոքի հսկայական ալիք է բարձրացել։
Կայքը տեղեկացնում է նաեւ, որ թուրքական Sabah-ին սկսել են քննադատել բոլոր լրատվական կայքերը, քաղաքական գործիչներն ու հասարակական կազմակերպությունները, ինչից հետո պարբերականը կայքից հեռացրել է անկախ պետությունների ցանկը, որում եղել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվանումը։