Լիբանանահայության ջանքերով 77.500 դոլար հանգանակվեց ` ի նպաստ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը   դեկտեմբերի 4-ին  կազմակերպեց իր տարեկան դրամահավաք-ռադիոթոնը, որի ընթացքում  համայն լիբանանահայության ջանքերով հանգանակվեց 77.500 (յոթանասուն յոթը հազար հինգ հարյուր) ամերիկյան դոլար` ի նպաստ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի  կառուցման:

Միջին Արեւելքի տարածաշրջանի  քաղաքական, տնտեսական եւ հասարակական  ոչ նպաստավոր ներկա պայմաններով հանդերձ, լիբանանահայությունը եւս մեկ անգամ  փաստեց, որ համահայկական կարեւոր նշանակություն ներկայացնող հարցերի նկատմամբ միշտ մնում է հանձնառու եւ իր ազգային բարձր գիտակցությամբ հաղթահարում է բոլոր դժվարությունները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի գործադիր մարմինը  մեծապես գնահատում է  դրամահավաքին մասնակցած բոլոր հայորդիներին եւ շնորհակալություն է հայտնում  իրենց սրտաբուխ նվիրատվությունների համար:

Scroll Up