Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 4-ի իր նիստում հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այն ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը:

Համանման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունն ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:

Հայաստանի Հանրապետությունը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ: Սույն որոշումը կնպաստի վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:

Scroll Up