Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին

Դեկտեմբերի 4­-5-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։

Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ։

Scroll Up