Հռոմի պապն այցելել է հիվանդանոցում գտնվող Պոլսո հայոց պատրիարքին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Թուրքիա կատարած այցը եզրափակելուց առաջ այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիո ծառայությունը:
Ֆրանցիսկոսն օդանավակայան գնալուց առաջ եղել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում, որտեղ 2008 թվականից անգիտակից վիճակում գտնվում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը:
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008 թվականից տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ և անգիտակից վիճակում գտնվում է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում: Նա բժիշկների մշտական խնամքի ներքո է` անկողնային վիճակում:
Ֆրանցիսկոսը Թուրքիա էր այցելել նոյեմբերի 28ին: Նա նախ եղել էր Անկարայում, այնուհետև մեկնել Ստամբուլ: Այցն եզրափակվել է նոյեմբերի 30ին: Ֆրանցիկոսը Թուրքիա այցելած չորրորդ հռոմի պապն է: