Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերով Վաչե Գաբրիելյանին նշանակել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական կենտրոնից:

Սերժ Սարգսյանը հրամանագրերն ստորագրել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85­րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 55­ րդ հոդվածի 4­րդ կետով:

Վաչե Գաբրիելյանը 1990­-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:

1994-­1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:

1998­-1999թթ. ­ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:
1999-­2008թթ. ­ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
2008-­2010թթ. ­ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:
2010թ. դեկտեմբերի 17­ից` ՀՀ ֆինանսների նախարար։
2012թ. հունիսի 16­ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։
2013թ. մայիսի 8­ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության
աշխատակազմի ղեկավար։
2013թ. հուլիսի 15­ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ
Կառավարության աշխատակազմի ղեկավար­-նախարար։
2014թ. ապրիլի 3­ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի
18­ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար­նախարարի պաշտոնակատար:
2014թ. ապրիլի 18­ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե
Գաբրիելյանի եղբայրը։

Scroll Up