Հանդիպել են ՀՅԴ եւ ՍԴՀԿ ներկայացուցիչները

Նոյեմբերի 27-ին ՀՅԴ яՔրիստափոր Միքայելյանю կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Այս մասին տեղեկացնում է  yerkir.am կայքը:

Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալբաքյանը:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրականորեն գնահատվել է երկու կուսակցությունների միջեւ եղած համագործակցությունը: Շեշտվել է հայրենիք-սփյուռք հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը եւ այս հարցում երկու կուսակցությունների դերակատարության կարեւորությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին:

Եվս մեկ անգամ ընդգծվել է նորանկախ Հայաստանում գաղափարական հենք ունեցող կուսակցությունների դերը:   Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային եւ համահայկական նշանակության խնդիրների շուրջ հետագա հանդիպումների եւ համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ:

Scroll Up