Ջորջ Փեհլիվանյանը Ցեղասպանության տարելիցի առթիվ հանդես կգա մի շարք նախաձեռնություններով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01306.jpg)
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անվանի ջութակահար և դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը հանդես է գալիս մի շարք նախագծերով:
Լրագրողների հետ զրույցում անվանի երաժիշտը տեղեկացրեց, որ տարբեր երկրներում համերգներ է ունենալու, ինչպես նաև ելույթ է ունենալու հայ երիտասարդ երաժիշտների հետ:
«ՀՀ մշակույթի նախարարն ինձ Նախագահի կողմից խնդրեց, որ իբրև Հայաստանի արտիստ, ազդեցությունս հաստատեմ և մի քանի կարևոր նախագծեր իրականացնեմ: Հայաստանի երիտասարդական նվագախմբի երաժիշտներին ինձ հետ Ֆրանսիա կտանեմ՝ շրջագայությունների: Իմ Team փառատոնի ընթացքում զանազան համերգներով պետք է հանդես գանք: Նվագախմբին մի քանի այլ երկրներ կտանեմ ինձ հետ: Խնդրեցի, որ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանն ինձ համար մի նոր ստեղծագործություն գրի, որպեսզի 11-15 տարեկան փոքրիկների երգչախումբ կազմեմ Հայաստանում, և հայ երեխաները երգեն ֆրանսիացի երեխաների հետ՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Շատ կարևոր դիվանագիտական համերգներ կլինեն զանազան այլ երկրներում: Այնուհետև Իսրայելում մի շարք նախագծեր ունեմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ջորջ Փեհլիվանյանը:
Հայտնի ջութակահար և դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը ծնվել է 1964 թվականին Բեյրութում: 1975-ից ապրել է ԱՄՆ-ում, 1995-ից՝ Փարիզում: Վեց տարեկանից ջութակ է նվագել: Ավարտել է Լոնգ Բիչի ևԻնդիանայի համալսարանները՝ ստանալով ջութակահարի և դիրիժորի վկայականներ: Հանդես է եկելիբրև մենակատար և Ինդիանայի «ՊրոՄյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991թ.սեպտեմբերին մասնակցել է Բեզանսոնի (Ֆրանսիա) դիրիժորների միջազգային մրցույթին՝արժանանալով առաջին և միակ մրցանակին:
Որպես դիրիժոր՝ Փեհլիվանյանը հանդես է եկել 1987-ից՝ Նյու Յորքի Քարնեգի Հոլում: Ղեկավարել է Փարիզի, Մոնտե Կառլոյի, Ս. Պետերբուրգի, Մոսկվայի, Չիկագոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: 1992-ից Փեհլիվանյանը մի քանի անգամ հանդես է եկել Երևանում: Ֆրանսիական «Մոնդ», «Ֆիգարո» և այլթերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նաանուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»: