Բուենոս Այրեսում Հայաստանին նվիրված փառատոն կանցկացվի

Հայկական ավանդական երաժշտություն, երգ ու պար, հայկական խոհանոց եւ արտ-շոու: Հենց այս սցենարով նոյեմբերի 29-ին Բուենոս Այրեսի Պլազա դե Բարանքաս դե Բելգրանո սրահում կանցկացվի Հայաստանին նվիրված փառատոն: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ արգենտինացիները, այդկերպ ներկայացնելով նաեւ հայ ժողովրդի հանդեպ իրենց վերաբերմունքն ու գնահատականը:
«Այս փառատոնը կարեւորության եւ գնահատանքի լավագույն ապացույց է` ներկայացնելու, թե Արգենտինան որքան է կարեւորում հայկական բազմադարյա մշակույթը: Փառատոնին ելույթ կունենան նաեւ Արգենտինայում հայտնի երաժիշտներ Լիտո Վիտալեն եւ Խուան Կարլոս Բալետոն: Այս երաժիշտների ներկայությունը միջոցառմանը կպարգեւի յուրահատուկ մթնոլորտ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ PrensaArmenia.com-ին ասել է Արգենտինայում գործող հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Բարթոլոմե Քեթչյանը` հավելելով, որ փառատոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում է: