Հայոց ցեղասպանության թեման կարող է քննարկվել Էրդողանի հետ Հռոմի Պապի հանդիպմանը

Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեման, ամենայն հավանականությամբ, ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հանդիպումների օրակարգում: Այս մասին գրում է«Nouvelles d’Arménie» պարբերականը՝ վկայակոչելով Վատիկանի Ռադիոյին:
News.am-ի փոխանցմամբ՝ Հռոմի Պապի այցից առաջ Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջին լրագրողներին ասել է, որ Պապը շարունակում է պնդել երկխոսության կարեւորությունը:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճում մենք նույնպես ձգտում ենք հայկական կողմի հետ երկխոսությամբ, եւ մենք ակնկալում ենք, որ մեր դիրքորոշումն աջակցություն գտնի նաեւ կրոնական կառույցների կողմից, ինչպիսին Վատիկանն է»,- նշել է թուրք դեսպանը: