Ղարաբաղը ներդրողներ է փնտրում. Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում

Ղրիմի և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հանգեցրին աշխարհաքաղաքական լուրջ ցնցումների և պատժամիջոցների կիրառման տեսքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման, այսպես թե այնպես ԼՂՀ և  Ռուսաստանի հայկական հասարակական կազմակերպությունների  միջև կապերի հաստատման նոր ու ոչ սովորական միջոցների փնտրման խնդիր են դնում:

Նոյեմբերի 20–ին Տագանկայում, «Ռումս» հյուրանոցի սրահում հայկական կազմակերպությունների և գործարար շրջանակների հանպատրաստից ֆորումը, դատելով ամեն ինչից,  հզոր ազդակ դարձավ  Մոսկվայի հայ համայնքի և գործարար շրջանակների կողմից Ղարաբաղի նկատմամբ նոր ալիքի ձևավորման համար: Համայնքի հետաքրքրության և համակրանքի գրավման համար ԼՂՀ ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է պարզ ու հասանելի, ավելի շուտ` բաց, խոսել իր ծրագրերի մասին:

Ֆորումի գլխավոր գործող անձը` ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, հանդես եկավ «Արցախի ներդրումային հնարավորությունները և տնտեսական զարգացման հեռանկարները. ծրագրեր և համագործակցության հնարավորություններ» զեկուցումով: Նա բնականորեն, առանց ավելորդ գույների ու բացթողումների նկարագրեց, թե ինչ բարդ իրավիճակում է հարկադրված լինում աշխատելու Ղարաբաղի ղեկավարությունը և բնակչությունը: Պատերազմի վերսկսման մշտական վտանգը ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախությաան առարկայական հիմքը:  Ա. Աղաբեկյանի ցուցադրած աղյուսակից տեսանելի էր, թե ինչես է տարեց-տարի կրճատվում Հայաստանի ֆինանսական օգնությունը, ինչպես է աճում սեփական ֆինանսական ապահովությունը: Եվ այնուամենայնիվ, Ա. Աղաբեկյանի խոսքերով,Արցախը ունի դեռ չգործարկված հնարավորություններ տնտեսության տարբեր ճյուղերում: Նա ցուցադրեց, թե ներդրողները ԼՂՀ-ում ինչ հարկային և այլ արտոնություններ ունեն: ԼՂՀ կառավարության հարկային քաղաքականության վերլուծությունը թույլ է տալիս խոսելու մի յուրօրինակ օֆշորոյին գոտու մակարդակի մասին:

Հետաքրքիր ու գրավիչ տնտեսական ծրագրերի հետ  մեկտեղ ԼՂՀ կառավարությունը մշակել և իրագործում է տնտեսությունում ֆինանսների ներգրավման նոր ձև` Ազգային վիճակախաղի տեսքով, որի եկամուտը ուղղվում է տնտեսության զարգացմանը: 2014 թ. դեկտեմբերի 28–ին տեղի կունենա Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը: Անցյալ տարվա վիճակախաղի միջոցներով Իշխանաձորում կառուցվել են տներ բազմանդամ ընտանիքների համար և բացվել են նոր աշխատատեղեր: Այսպիսով, Արցախի տնտեսության ամրապնմանը մասնակցելու հնարավորություն է բացվում ոչ միայն խոշոր ներդրողի, այլ նաև միջին դասի և ամեն ցանկացողի համար: Վիճակախաղի մեկ տոմսը արժե ընդամենը հինգ դոլար:

Ֆորումում ԼՂՀ փոխվարչապետի զեկուցումը շահարգիռ արձագանք և պատասխան առաջարկություններ առաջացրեց: Արցախից պահածոների խոշոր քնակություն գնելու և Ռուսաստանում իրացնելու ցանկություն հայտնեց մոսկովյան ընկերություններից մեկը, խոսվեց նաև Արցախում աշխատելու համար Մոսկվայում բաժնետիրական ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին: Շատերը ցանկություն հայտնեցին տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին: Ա. Աղաբեկյանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկություններն ու դիտողությունները հաշվի կառնվեն:

Ամփոփելով հանդիպումը, Ֆորումի կազմակերպիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ԼՂՀ փոխվարչապետի հետ երկխոսությունը, ԼՂՀ կառավարության ծրագրերի հետ ծանոթությունը ցույց է տալիս, որ կան բազմաթիվ ձևեր, որոնք թույլ են տալիս իրացնելու այն բարոյական ու հոգևոր պարտքը, որը յուրաքանչյուր հայ ունի Արցախի նկատմամբ:  Մեր խնդիրն է ընդլայնելու շահագրգիռ անձանց շրջանակը, գտնել խիզախ ու հավատարիմ գործընկերներ: Սա ոչ միայն Արցախի, այլ նաև ողջ հայության խնդիրն է: Եվ լավ է, որ Արցախի ղեկավարությունն ու կառավարությունը գտնվում են ներդրողների և սփյուռքի հետ աշխատանքի  նոր մեթոդների ու ձևերի մշտական փնտռտուքի մեջ, որ ֆինանսական օգնություն չեն խնդրում, այլ առաջարկում են փոխշահավետ և օգտավետ բիզնես: Դա համապատասխանում է ժամանակի ոգուն և համոզիչ է:

ԼՂՀ կառավարության և Մոսկվայի հայ համայնքի հաջողված երկխոսության արդյունքում «Ռուս-հայկական համագործակցությունը» առաջարկեց դրա փորձի հիման վրա Մոսկվայում Արցախի ներդրումային ամենամյա մեծ ֆորում անցկացնել:

Էդուարդ Սախինով   

Նավոյան Նավոյան1

Scroll Up