«Ես մնում եմ». նոր ներկայացում Արցախյան բեմին

Նոյեմբերի 19-ին Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում ցուցադրվեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, լրագրող Վարդգես Բաղրյանի «Ես մնում եմ» դրամայի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

Aparaj.am-ի փոխանցմամբ՝ ներկայացման  առաջնախաղը հանդիսատեսի դատին էր հանձնվել նոյեմբերի 17-ին: Այն բեմադրել է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը:

Ներկայացման թեման արդիական է, այն արտագաղթի, հայրենիքը լքելու կամ մնալու մասին է:

Կիզակետում Սիմոնյանների ընտանիքն է.  ընտանիք , որ Արցախյան պատերազմի ժամանակ հերոս որդի է կորցրել եւ առ այսօր ապրում է նրա ընկերների, մտերիմների հուշերով: Սիմոնյանների մյուս որդին, սակայն,  չի կարողանում հայրենիքում դիմակայել դժվարություններին եւ ցանականում է ընտանիքով  հեռանալ :

Դրամայում կարծես թե կշեռքի մի նժարին  է դրվում մնալու, մյուսին՝  հեռանալու հագամանքները, եւ  դրաման հանգուցալուծվում է հայրենիքը չլքելու գաղափարով:

Ներկայացումը կցուցադրվի նաեւ նոյեմբերի 21-ին:

Scroll Up