«Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է». Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ և   Եվրախորհրդի աջակցությամբ «Y-work for Peace» համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը:

Երեկ երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման և խաղաղության հաստատման գործընթացներին : ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում և Հայաստանից դուրս ընթացող գործընթացները: Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը  դիմեց կոչով, կիսվելով իր տեսլականով, որի համաձայն յուրաքանչյուր հայ պարտավոր է ապրել ոչ միայն իր փոխարեն այլ նաև Հայոց ցեղասպանության արդյունքում կորցած ամեն մի հայորդու փոխարեն` բազմապատկելով ջանքերը ուղղված Հայաստանի հզորացմանը: Վերջինիս համոզմամբ, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է, այլապես, որևէ հաջողության չենք կարող հասել:

Մասնակիցներն իրենց հարցադրումներում առաջ էին քաշում մեկ հիմնական գաղափար, որ կարող են համատեղ իրենց ուժերն ուղղել հակամարտությունների կանխարգելմանը, մտահոգությունները մեր հարևանների անկանխատեսելի գործելաոճի` բանակցային այս իրավիճակում, դառնում է անհասկանալի :

Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցում է 31 երիտասարդ 16 երկրից :

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) հիմնադրվել է 2006 թվականին, Երևանում: ՈՍՏԱՅՆ-ը միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից և Շվեյցարիայից:

ՈՍՏԱՅՆ-ի նպատակն է բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել և ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:

Scroll Up