Հայ կարատեիստները 7 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ռիգայում կայացած Ֆուլ-կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 20 մարզիկներից 7-ն արժանացել են ոսկե, 5-ը` արծաթ և 5-ը`բրոնզե մեդալների:

«Ավելի քան վեց ամիս պատրաստվում էինք Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի առաջնությունից հետո ընտրվեցին լավագույնները, ովքեր էլ ցույց տվեցին իենց Եվրոպայի առաջնությունում: Մենք, իհարկե, ծանոթ էինք մրցաշարին և գիտեինք, թե ինչպես պետք է մասնակցենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դուքենդո-կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը:

Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի խոսքով, կարատեն միշտ էլ բարձր մակարդակի վրա է եղել, մասնավորապես` մենամարտային ձևերը: «Թեպետ մեր երեխաները բոյով չեն, սակայն միջազգային մրցումների ժամանակ ակնհայտ է նրանց վարպետությունը»,-ասաց Վարդանյանը: Վերջինիս խոսքով` երեխաների մարզումներից բաի մեծ տեղ է տրվում նաև նրան, որ երեխաները լավ սովորեն:

Ֆուլ-կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվում էր Ռիգա քաղաքում: Եվրոպական 12 երկների թվում Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, առաջին տեղում Ուկրաինան էր:

Scroll Up