Թուրքիայի խորհրդարանի նախագահն անհանգստացած է 2015-ի հայկական արշավներից

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմալ Չիչեքը մեջլիսում անցկացված միջոցառումներից մեկի  ժամանակ խոսել է 2015 թվականի կարևորության մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Չիչեքը հայտնել է, որ հայկական սփյուռքը 2015-ին  մեծ  արշավ է սկսել՝ Թուրքիային ցեղասպանության հանցագործ ներկայացնելու համար: «2015 թվականը շատ կարևոր տարի է: Թուրքիային սևացնելու արշավներ են լինելու: Թիրախները խորհրդարաներն են: Թուրքիայի խորհրդարանը ապագայի համար ջանքեր պետք է գործադրի»,- Չիչեքի խոսքերը մեջբերել է թուրքական «Odatv» լրատվական կայքը:

Scroll Up