«Լույս» հիմնադրամը հրավիրում է երիտասարդներին՝ մասնակցելու Մենթորության ծրագրին

«Լույս» հիմնադրամը հրավիրում է 15-ից 25 տարեկան երիտասարդների մասնակցելու Մենթորության ծրագրին, որը յուրատեսակ գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) և մենթիի (հայաստանցի երիտասարդ) միջև:

«Լույսի» Մենթորությունը մասնագիտական ուղու հրաշալի մեկնարկ կարող է դառնալ այն երիտասարդների համար, ովքեր խորհուրդ ու աջակցություն են փնտրում մասնագիտական, առաջընթացի և անհատական զարգացման հարցերում:

Մենթորները յուրատիպ օրինակ են ծառայում մենթիների համար, ովքեր ցանկանում են կարիերան կառուցելու լավագույն կողմնորոշումն ստանալ, մուտք գործել «Լույսի» աշխարհասփյուռ ցանց և մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտաձևը` հետևյալ  հասցեով՝ http://www.luys.am/am/mentorship

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ը:

Scroll Up