Դավիթ Իշխանյան. Կարծում եմ` համարժեք պատասխանը չի ուշանա

Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի կարծիքով՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈւ  ‹‹ՄԻ-24››  ուղղաթիռի խոցման համար պատասխանատու են թե Ադրբեջանի իշխանությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, գրում է aparaj.am-ը:

‹‹Այս ապակայունությունը Ադրբեջանը ստեղծում է  իր քաղաքակաան շահերի համար, սակայն որքան Ադրբեջանի իշխանություններն են պատասխատու տվյալ իրավիճակի համար, այնքան էլ պատասխանատու են միջազգային կառույցները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը  երբեք համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի սանձարձակություններին  եւ համապատասխան  քայլեր չի ձեռնարկում նման իրավիճակներից խուսափելու համար››,- նշեց Դավիթ Իշխանյանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմը սահմանի խախտում չի արել, որի համար արդեն բազում փաստեր կան:  Ադրբեջանական կողմը հիմք չի ունեցել հայկական օդուժին պատկանող ուղղաթիռը խոցելու:

‹‹Ադրբեջանը միշտ փորձում է ապակայունացնող միջոցներով իրավիճակը լարել , որին ականատես ենք եղել այս տարվա օգոստոսին, սակայն հայկական կողմը համարժեք պատասխան է տվել: Այս դեպքում էլ,  կարծում եմ,  համարժեք պատասխանը չի ուշանա  եւ ինչպես արդեն ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է ասել՝ հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն››,- ասաց ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Scroll Up