12-ամյա ձյուդոիստ Դեյվիդ Իվանյանը՝ Դանիայի չեմպիոն

Նոյեմբերի 8-ին Հելսինգյորում կայացած Դանիայի ձյուդոյի առաջնությունում մեր հայրենակից 12-ամյա Դեյվիդ Իվանյանը մինչև 15 տարեկանների և մինչև 50 կգ քաշային կարգում երրորդ անգամ նվաճեց Դանիայի չեմպիոնի կոչումը:

Հուսով ենք՝ դեռ շատ առիթներ կունենանք ուրախանալու Դեյվիդի հաջողություններով, որում իր ուրույն վաստակն ունի նրա հայրը և մարզիչը՝ Գրիգոր Իվանյանը:

Այս մասին տեղեկացնում է  Orer.eu կայքը՝ վկայակոչելով Դանիայում ՀՀ դեսպանության կայքէջը։

Scroll Up