«Հայաստան» հիմնադրամի հեռախոսային մարաթոնը Հունաստանում` նոյեմբերի 22-23- ին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ Եվրոպայում 4 օր շարունակ կանցկացվի հեռախոսային մարաթոն, որի նպատակն է լինելու աջակցել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատ օր» պարբերականը, Հունաստանում հեռախոսային մարաթոնը կանցկացվի նոյեմբերի 22-23-ին:

Հեռախոսային մարաթոնին կմասնակցեն համայնքի անդամները եւ կոչ կանեն գումար հատկացնել ճանապարհի կառուցման համար:

Համաեվրոպական տելեթոնը ծավալուն նախաձեռնություն է, որ տեւում է չորս օր: Կամավորների նախաձեռնությամբ հեռախոսային մարաթոնի միջոցով Եվրոպայում ապրող մեր հայրենակիցները գումար են հատկացնում Հայաստանի եւ Արցախի զարգացմանը նպաստող ծրագրերի իրագործման համար: Արդեն հինգ տարի Հունաստանն էլ է իր մասնակցությունը բերում հեռախոսային մարաթոնին:

Հեռախոսային մարաթոնին կհաջորդի «Հեռուստամարաթոնը», որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Հայաստանում եւ ԱՄՆ-ում:

Scroll Up