«Թեւանիկը» Հոլիվուդում կբացի «Արփա» միջազգային կինոփառատոնը.News.am

Հոլիվուդում «Արփա» 17-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում ներկայացվելու է  շուրջ 50 ֆիլմ՝ 16 երկրից:  News.am-ը՝ վկայակոչելով «Asbarez»-ը,  գրում է, որ փառատոնը հրապարակել է  իր պաշտոնական ծրագիրը:

Բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Հոլիվուդի «Եգիպտական թատրոնում», փառատոնը կավարտվի նոյեմբերի 16-ին՝  «Լավագույն խաղային ֆիլմ», «Լավագույն փաստագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն երաժշտական տեսահոլովակ», «Լավագույն ռեժիսոր» եւ «Լավագույն սցենարիստ» անվանակարգերում պաշտոնական պարգեւատրման արարողությամբ:  Այս տարի ժյուրիի կազմում կլինեն Մարկ Բիենսթոէը, Անգուս Սազերլանդը, Քեմփբել Մաքինեսը, Դալջիթ Փարմարը, Սթեն Բրուքսը եւ Սեբաստիան Սիգելը:

Փառատոնին միջազգային երկու պրեմիերա տեղի կունենա. «Կատատոնիա» կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Կարեն Խոսրովյանն է, եւ Ջիվան Ավետիսյանի գեղարվեստական «Թեւանիկ» ֆիլմը: Երկու ֆիլմերն էլ կբացեն փառատոնը ուրբաթ երեկոյան, որից հետո  ցուցադրվելու է «Ես հավատում եմ միաեղջյուրներին» ֆիլմը:

Կիրակի փառատոնի փակմանը » լեգենդար դերասան Մայկ Կոնորսին հանձնվելու է «Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար մրցանակ, ինչպես նաեւ «Ծագող աստղ» մրցանակ՝ դերասանուհի Անժելա Սարաֆյանին:

Scroll Up