Նոյեմբերի 12-ին Պրահայում կբացվի «Չեխիայի հայ նկարիչները» ցուցահանդեսը
2014թ. նոյեմբերի 13-ից 22-ը «Չեխական կենտրոններ» գործակալության շենքում կայանալու է «Չեխիայի հայ նկարիչները» ցուցահանդեսը, որը անց է կացվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի Չեխիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում:
Այս մասին հայտնում է Չեխիայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով Չեխիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունը: