Հանրապետականները Սենատում մեծամասնություն կազմեցին

Միացյալ Նահանգների միջնաժամկետ ընտրությունների արդյունքում «Հանրապետական կուսակցությունը» Սենատում մեծամասնություն ապահովեց: Այժմ հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատներն էլ, գրում է yerkirmedia.am-ը:

Հիշեցնենք, որ հաղթանակի համար կուսակցությանը հարկավոր էր Սենատում ընդամենը եւս 6 տեղ, եւ մինչ ձայների ամբողջական հաշվումը, նրանք արդեն ստացել էին անհրաժեշտ նվազագույնը: Այժմ Սենատի 100 տեղից 52-ը հանրապետականներինն է եւ, չի բացառվում, որ մինչեւ ձայների վերջնական հաշվարկը, կուսակցությանն ավելի ավելի շատ մանդատներ վերապահվեն: Հիմա հանրապետականները կարող են բարդացնել, եթե ոչ՝ ամբողջովին արգելափակել նախագահ Օբամայի օրակարգն՝ իր կառավարման վերջին երկու տարիների ընթացքում:

Scroll Up