Վանի հայկական հանրահայտ ջրաղացները՝ ոչնչացման եզրին
Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար (Երվանդունիք) գավառը նշանավոր է ինչպես Վանա բերդով, Հայկաբերդով, այնպես էլ 40 ջրաղացով, սակայն մոտավորապես 3 տարի է, ինչ պատմական ջրաղացները ոչնչացման եզրին են, գրում է artsakhpress.am-ը:
Allturkey.am թուրքագիտական պորտալը հայտնում է, որ հայերի կառուցած 40 ջրաղացը մի քանի մետր հեռավորությամբ կանգնած են կողք կողքի: Մինչև 2010 թվականը գործող 15 ջրաղացի աշխատանքը վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է: Որոշ ջրաղացներ վերածվել են տների, իսկ մնացածներն էլ ավերված ու լքված վիճակում են:
Ջրաղացները ժամանակին կառուցել ու տնօրինել են հայերը: Անվանումներն են անգաամ հայկական: Այս վայրերից հայերի հեռանալու հետևանքով գյուղացիները տիրել են դրանց: Վերջին երկու տարում փակվել են վերջին ջչաղացներն ու վերածվել ավերակների:
Ջրաղացները փակելու պատճառներից մեկն էլ 90-ակաների գաղթն է, որի հետևանքով գյուղերը դատարկվել են, այս կառույցներն էլ ավերվել: Իսկ մյուս պատճառն այն է, որ դադարեցվել է ջրաղացների աշխատանքն ապահովող ջրի մատակարարումը:
Գյուղացիներից մեկը՝ Մուստաֆա Գյուլը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ թուրքական ջրմուղի, քանի որ պետական ընկերությունը դադարեցրել է ջրի մատակարարում, ինչը պատճառով ջրացաղները շարքից դուրս են եկել: Սակայն դատական գործն արդյունք չի տվել: