Մեկնարկում է «Ազգային հարստություն» դասընթացի երրորդ փուլը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/0120.jpg)
Սույն թվականի նոյեմբերի 10-28-ը Զարգացում հասարակական շարժումը՝ Ամերիկայի Հայկական համագումարի աջակցությամբ կազմակերպում է «Ազգային հարստություն» դասընթաշարի երրորդ փուլը:
«Ազգային հարստություն» դասընթացի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել հայ մշակույթի և պատմության իմացությունը, ազգային ինքնության ճանաչումը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ:
Ցանկանալով սերտացնել Հայաստան-սփյուռք կապը՝ կազմակերպիչները անհրաժեշտ ենք համարել դասընթացաշարի երրորդ փուլում իրազեկել երիտասարդներին հայկական սփյուռքի, գաղթօջախների և արտասահմանում բնակվող հայերի մասին:
Դասընթացը բաղկացած կլինի ութ բանախոսությունից, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի հայկական համայնքները, ինչպես նաև հայկական այնպիսի խոշորագույն համայնքներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համայնքները:
Բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր ցանկանում են ստանալ կամ խորացնել իրենց գիտելիքները հայկական սփյուռքի վերաբերյալ, կարող են մասնակցել դասընթացին: Առաջին և երկրորդ փուլերին չմասնակցած անձիք ևս հրավիրվում են մասնակցելու, քանզի դասընթացը երկարաժամկետ է և ներառում է տարբեր թեմատիկ փուլեր:
Տեղեկացնենք, որ այս դասընթաշարին բանախոսությամբ հանդես կգա նաև ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների հետ կապեր վարչության պետ Հրաչ Ասլանյանը:
Օրակարգ
10/11/14 երկուշաբթի 15:30-17:30 Քնարիկ Ավագյան` ԱՄՆ հայկական համայնքը,
12/11/14 Չորեքշաբթի 15:30-17:30 Հրաչյա Ասլանյան՝ Ֆրանսիայի հայկական համայնքը,
15/11/14 Շաբաթ 17:00-19:00 Ջոննի Մելիքյան՝ Վրաստանի հայկական համայնքը,
17/11/14 Երկուշաբթի 15:30-17:30 Անահիտ Աստոյան`Թուրքիայի հայկական համայնքը,
19/11/14 Չորեքշաբթի 15:30-17:30 Վարդան Մարաշլյան` Ռուսաստանի հայկական համայնքը,
22/11/14 Շաբաթ 15:30-17:30 Անժելա Էլիբեգովա` Ադրբեջանի հանրապետության տարածքում բնակվող հայերի պատմությունը և խնդիրները,
24/11/14 Երկուշաբթի 15:30-17:30 Արմեն Իսրայելյան` Իրանի հայկական համայնքը,
26/11/14 Չորեքշաբթի 15:30-17:30 Էլիզաբեթ Թաջիրյան` Նոր Ջուղայի հայ առևտրական կապիտալը:
______________________________________
Վայրը`Հանրապետության 37, 2-րդ հարկ` մուտքը Մելիք Ադամյան փողոցից, Տաշիր պիցցայի հարևանությամբ: Գրանցման վերջնաժամկետը՝ 8.11.2014, դասընթացն անվճար է:
Հարցերի դեպքում կարող եք գրել info.zargatsum@gmail.com