Աստրախանում հայ երիտասարդը հրդեհվող տանից երեխա է փրկել News.am

Աստրախանում 25-ամյա Արմեն Տարասյանն այրվող տանից երեխա է դուրս բերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱԻՆ Աստրախանի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անժելիկա Բարինովային:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Տարասյանը հրդեհի պատահական ականատես է եղել: Նա բացականչություններ է լսել, որ այրվող տանը երեխա է մնացել: «Երիտասարդը պատուհանից մտել է հրդեհվող տուն, մի քանի մետր այն կողմ գիտակցությունը կորցրած փոքրիկ աղջկա է նկատել եւ երեխային դուրս է բերել այրվող տանից: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել»,- ասել է Բարինովան:
Պատահարի հանգամանքները պարզվում են: