Ստեփանակերտում տեղադրվել է Անատոլի Զինեւիչի կիսանդրին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է անվանի զորավար, արցախյան գոյամարտի ակտիվ մասնակից, ԼՂՀ ՊԲ շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Անատոլի Զինեւիչի ներդրումը մեր հաղթանակների կերտման, պաշտպանության բանակի ստեղծման եւ կայացման գործում: Երկրի ղեկավարի խոսքով` մայրաքաղաքի Զինեւիչի անունը կրող փողոցում զորավարի հուշարձանի տեղադրումը նրա հիշատակը վառ պահելու լավագույն միջոցներից է:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

231014ZinevichHushardzan(1)-Info 231014ZinevichHushardzan-Info

Scroll Up