Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծում Նոյվիդում

Հոկտեմբերի 19-ին Գերմանիայի Հյուսիսային Վեսթֆալիա երկրամասի Նոյվիդ քաղաքի կենտրոնական պուրակներից մեկում` Բեռլինյան հրապարակում, կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողությունը, որն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի Թեմի առաջնորդ Գարեգին Արքեպիսկոպոս Բեկչյանը:
Հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Նոյվիդի քաղաքապետ Նիկոլաուս Ռոթը, Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանը, Նոյվիդի հայ համայնքի ատենապետուհի Ժենիկ Չաթաքը: