ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահներին
Հոկտեմբերի 17-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանին և ՀՀԿ փոխնախագահ, ՌՀՄ առաջին փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցին:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում և Արցախում» ծրագիրը:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ծրագրի շրջանակներում իրականացված ձեռնարկները, առանձնացնելով ՌՀՄ և ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցումը, այն համարելով Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսևորումներից:
Անդրադարձ կատարվեց ՌՀՄ և ՀՀԿ կողմից կազմակերպված «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարները» խորագիրը կրող համաժողովին և ներկայացվեցին կառույցի մոտեցումները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստանի առջև բացվող հնարավորությունները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ սփյուռքի նախարարության և ՌՀՄ, ՀՀԿ հետագա համագործակցության խնդիրների շուրջ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը վերջերս կնքել են Համագործակցության հուշագիր: