«Հայերն այսօրի» աշխատակիցը՝ ՀՀ նախագահի մրցանակակիր

Ինչպես արդեն տեղեկացրել է «Հայերն այսօրը», հոկտեմբերի 16-ին  Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

ՏՏ ոլորտի լավագույն մագիստրոս անվանակարգում կրթական պարգևի է արժանացել «Հայերն այսօրի» աշխատակից Արամ Քոչարյանը:

«Հայերն այսօրը» շնորհավորում է իր գործընկերոջը՝ մաղթելով հաջողություններ և մասնագիտական նորանոր վերելքներ:

Scroll Up