Քուվեյթի ազգային վարժարանը նշեց Թարգմանչաց տոնը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/tarkmanchats.jpg)
Հոկտեմբերի 14-ին Քուվեյթի ազգային վարժարանում նշվեց Թարգմանչաց տոնը: Միաժամանակ տեղի ունեցավ վարժարանի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը` Կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տեր Մասիս Ծ. վրդ. Զոպուլյանի, Արժ. Տ. Արտակ քահանա Քեհեյանի, ազգային մարմինների ներկայացուցիչների, վարժարանի հոգաբարձուների, տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտների ներկայությամբ:
Բացման խոսքը արտասանեց 12-րդ դասարանի աշակերտ Ցոլեր Գալաճյանը, ինչին հաջորդեց գեղարվեստական փոքրիկ բաժինը` նախակրթարանի աշակերտների մատուցմամբ:
Այնուհետև վարժարանի տնօրեն Մանուկ Մանուկյանն անդրադարձավ հայ մշակույթի զարգացման և ծաղկման գործում թարգմանչաց շարժումի խաղացած կարևոր դերին:
Վերջում իր հայրական օրհնությունը փոխանցեց թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Մասին Ծ. Վրդ. Զոպույանը, ով կարևորեց վարժարանի նշանակալի դերը` հայեցի դաստիարակության և հայապահպանության սրբազան առաքելության մեջ: