Հալեպում երեկ տեղի ունեցած պայթյունի ժամանակ արգելված նյութ է օգտագործվել
Զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են նապալմ նյութով պատրաստված տակառներով, ինչի հետևանքով հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պօղիկյանը:
Անօթևան բնակիչներին օգնության են հասել Նոր գյուղի ակումբի տղաները, որոնց ջանքերով հաջողվել է մարել հրդեհն ու անվնաս դուրս բերել ժողովրդին:
Նապալմը դյուրավառ հեղուկ է, և Միացյալ ազգերի կազմակերպությունը 1980թ.-ից դրա գործադրումը քաղաքացիների դեմ ռազմական հանցագործություն է համարել:
Ավելի վաղ «Հայերն այսօրը» հայտնել էր այդ պայթյունի մանրամասները: