ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Խաղաղության կորպուսի հայաստանյան մասնաճյուղի կամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եղել են նաև Հայոց ցեղասպանությանթանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:
Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղսպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ՀՑԹԻ գիտաժողովների սրահում Հայոց ցեղասպանությունը վերապրած ծագումով
Չմշկածագից Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի և նրա կյանքի ոդիսականի պատմության մասին դասախոսություն է ներկայացրել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորներին: Ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու Արշալույս Մարտիկանյանի մասին պատմող տեսաշար և «Հոշոտված Հայաստան» ֆիլմը:
Այնուհետև ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսին: Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992 թվականից Հայաստանի կառավարության հրավերով: Ներկայումս ավելի քան 80 կամավոր ծառայում է ՀՀ տարբեր մարզերում, որոնք իրենց գործունեությունն են ծավալում երկու ծրագրերի շուրջ՝ անգլերենը որպես օտար լեզու և համայնքի երիտասարդության զարգացում: