Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի «Թեքեյան» մշակութային միության ատենապետ Արման Շերիֆին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի «Թեքեյան» մշակութային միության ատենապետ, ՌԱԿ անդամ Արման Շերիֆին:

Արման Շերիֆը ՀՀ սփյուռքի նախարարին ներկայացրեց Հայաստանի պատմության մասին իր հեղինակած հանրագիտարանի ազդօրինակը:

Երկար տարիների աշխատանքի արդյունքում հեղինակը ստեղծել է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով մոտ 400 էջանոց բացառիկ հանրագիտարան, որտեղ ներկայացված են հայերեն գրություններով իրեր (ծխախոտի տուփ, զարդեղեն, լուսանկարներ, նշանավոր անձանց անձնական իրեր և այլն): Բացի իրերի լուսանկարներից՝ հանրագիտարանում տեղ են գտել նաև դրանց մասին տեղեկություններ: Բոլոր իրերը հեղինակի սեփականությունն են:

Ողջունելով ֆրանսահայ Արման Շերիֆին՝  ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հեղինակի գործունեությունը:

Քննարկվեցին հանրագիտարանի տպագրությանը և համայնքային խնդիրներին վերաբերող այլ հարցեր:

Scroll Up