«Երեւան» թիմը դարձել է Համահայկական խաղերի կանանց բասկետբոլի մրցաշարի հաղթող
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/01135.jpg)
Հայաստանի «Երեւան» կանանց բասկետբոլի թիմը հաղթանակ Է տոնել Թեհրանում ընթացող Համահայկական 46-րդ խաղերի կանանց բասկետբոլի մրցաշարում:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:
Տղամարդկանց բասկետբոլի մրցաշարում Հայաստանը ներկայացրած «Արթիկ» թիմը զբաղեցրել Է 5-րդ տեղը: