Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու. «2015 թվականին Միացյալ Նահանգները և աշխարհը համերաշխությամբ կկանգնեն հայ ժողովրդի կողքին»
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլզը հանձն է առել այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ավելացնել իր նախորդների հաջողությունները և շարունակել Օբամայի վարչակազմի հանձնառությունը իրականացնելու Հայաստանի հետ կապված ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱՄՆ դեսպանի թեկնածուն հայտարարել է սեպտեմբերի 17-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: «Հայաստանում տարվող մեր քաղաքականության նպատակը պարզ է` օգնել ստեղծել ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղ հարաբերությունների մեջ կլինի իր հարևանների հետ: Այս նպատակների իրականացումը կօգնի Հայաստանին ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը երկրում, ազատականացնել տնտեսությունը, ընդլայնել առևտուրը, գրավել բազմաբնույթ արտաքին ներդրողների, ինչպես նաև լուծել Լեռնային Ղարբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հաշտվել հարևան Թուրքիայի հետ: Ես հաստատում եմ, որ
սրանք լինելու են իմ գերակայությունները»,- ասել է Միլզը:
Ըստ Միլզի` ներկայումս հատկապես կարևոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, քանզի 2015 թվականին «Միացյալ Նահանգները և աշխարհը համերաշխությամբ կկանգնի հայ ժողովրդի կողքին` ոգեկոչելու 20-րդ դարի վատագույն ոճրագործություններից մեկի հայրուրերորդ տարելիցը, որի ժամանակ 1.5 միլիոն հայ է կոտորվել»:
«Այս ողբերգական իրադարձությունների տարելիցի նախաշեմին կարևոր է, որ Թուրքիան և Հայաստանը միասին հասնեն փաստերի լիակատար, ազնիվ և արդարացի ճանաչմանը, որպեսզի երկու ազգերն էլ կարողանան ստանձնել խաղաղ, արդյունավետ և բարգավաճ հարաբերություններ»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն:
Մանրամասները` Armenpress.am կայքում: