Հայաստանի ըմբիշները զբաղեցրել են 3-րդ թիմային տեղը

Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները զբաղեցրել են 3-րդ թիմային տեղը Տաշքենդում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, շնորհիվ հունահռոմեական ոճի ըմբիշներ, 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի եւ 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանի նվաճած ոսկե մեդալների՝ Հայաստանի ըմբիշները ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել են 3-րդ տեղը, զիջելով միայն Ռուսաստանի՝ 6 ոսկի, 4 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ, եւ
Ճապոնիայի ըմբիշներին, որոնք նվաճել են 4 ոսկի եւ 2 արծաթե մեդալ:

Թուրքիայի թիմը 5-րդ տեղում Է, Ադրբեջանի մարզիկները զբաղեցրել են 6-րդ թիմային տեղը:

Scroll Up