Արթուր Ալեքսանյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 98կգ քաշային կարգում եզրափակիչում հանդես գալու իրավունք էր ստացել Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Հայ ըմբիշը նման հաջողության էր հասել Թուրքմենստանի, Հունգարիայի եւ Իրանի ներկայացուցիչների նկատմամբ տարած հաղթանակներից հետո:
Եզրափակիչում Արթուրը մրցեց գերմանացի Օլիվեր Հասլերի հետ: Գոտեմարտի հենց սկզբից Ալեքսանյանը առավելություն ուներ եւ շոշափելի առավելություն ստացավ, ապա ընդամենը մեկ րոպեում վճռեց մրցամարտի ելքը՝ դառնալով աշխարհի 2014թ. չեմպիոն, հաղորդում է armsport.am կայքը: