Կինոէքսպրես «Հայաստան-Վրաստան»

Հայաստանում եւ Վրաստանում իրականացվում է կինոյի փառատոնի ծրագիր՝ Կինոէքսպրես «Հայաստան-Վրաստան» անվանումով: Նախագծի նպատակն է ցուցադրել վեց նորագույն հայկական եւ վրացական ֆիլմեր Սամցխե-Ջավախքում, հյուսիսային Հայաստանի Շիրակ եւ Լոռի մարզերում,-հաղորդում է akhaltskha.net կայքը:
Ցանկացած ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը հնարավորություն է ունենալու հանդիպել ստեղծագործական խմբի անդամների եւ մասնագետների հետ: Վրացական ծրագիրը բաղկացած է երեք գեղարվեստական ֆիլմից, որոնք են՝ «Ժպտացե′ք», «Մանդարինները» եւ «Նորահարսերը»:
Հայկական ծրագրում Ախալցխայում ցուցադրության համար ներգրաված է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմը:
Ինչպես նշեցին նախագծի ղեկավարները՝ նրանց նպատակն է կինոյի արվեստի միջոցով երկու հարեւան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:
«Կինոէքսպրեսի» շնորհանդեսը անցկացվեց հուլիսին Երեւանի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Սեպտեմբերի 5-6-ին այն հյուրընկալեց Գյումրիում եւ Ամասիայում, այնուհետեւ տեղափոխվեց Վրաստան: «Կինոէքսպրեսը» արդեն այցելել է Նինոծմինդա եւ Ախալքալաք:
Ցուցադրումները Սամցխե-Ջավախքի շրջանում ավարտվելու են սեպտեմբերի 11-ին՝ Բորժոմիում:
Նախագիծը ավարտվելու է դեկտեմբերին Թբիլիսիի 15-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ: