Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին:

Հանդիպմանը քննարկվեցին Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները:

Մտքեր փոխանակվեցին հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ:

Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:

Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց և իր լիակատար աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Զրույցին անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up