Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը կմասնակցի Գոմոթինիի հայկական եկեղեցու 180-ամյակի միջոցառումներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/0117.jpg)
Թրակիա այցելության ժամանակ` սեպտեմբերի 23-ին նախատեսված է Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի հանդիպումը տեղի հայ համայնքի եւ Գոմոթինիի հայկական եկեղեցու հոգեւորականների հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Քերոբ Էսքիազյանն ասել , որ պատրիարքի հետ քննարկվելու են ինչպես հասարակական, այնպես էլ կրոնական հարցեր:
«Հայ եւ հույն եկեղեցիների հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա եւ այս առումով պետք է փաստել, որ հանդիպումը կլինի եղբայրական բարեկամական հողի վրա:
Սեպտեմբերին հունահայ համայնքը պետք է տոնի Հունաստանում ամենահին` Գոմոթինիի հայկական եկեղեցու` Սուրբ Գրիգոր Լուսավորչի կառուցման 180-ամյակը:
Տոնակատարությունների անցկացումը համընկավ Պատրիարքի այցելության հետ, եւ մենք երջանիկ ենք, որ պատրիարքը սիրով համաձայնեց մասնակցել հայկական եկեղեցում կազմակերպվելիք տոնակատարությանը»,- ասել է Էսքիազյանը:
Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսը սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում հովվապետական այց կկատարի Թրակիա: Նույն ժամանակահատվածում հովվապետական այցով Հունաստանում կլինի նաեւ Արամ Ա Կաթողիկոսը: Ամենայն հավանականությամբ, այցը կկայանա սեպտեմբերի 22-30-ն ընկած ժամանակահատվածում: Արամ Առաջինը կլինի Աթենքում, Սալոնիկում, Գոմոթինիում:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: