Բելգիայում կանցկացվի «Ես հայ եմ / Yes I am» փառատոնը
Սեպտեմբերի 27-ին Բելգիայում կանցկացվի «Ես հայ եմ / Yes I am» փառատոնը:
Բելգիայում գործող «Արդիա» հասարարական կազմակերպությունն արդեն 5-րդ անգամ է կազմակերպում այս փառատոնը: Նախորդը՝ 2012 թվականի սեպտեմբերին էր: Դեռ թարմ են տպավորություններն ու հուշերը. հատկապես տպավորիչ էր Անտվերպենի մարզային խորհրդարանում «Հայի ինքնությունը» թեմայով անցկացված գիտաժողովը, որին հետևեց մշակութային բազմաժանր ծրագիրը:
«Նիդերլանդական Օրագիր»-ը այս իրադարձությունը մանրամասը ներկայացրել է:
Այս տարի՝ սեպտեմբերի 27-ին ևս սպասվում է հաճելի ու հետաքրքիր միջոցառումներով հագեցված մի ծրագիր: Նախատեսված են . հայկական ազգագրական և ժողովրդական երգ ու պար, գործիքային կատարումներ, ասմունք, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, ինչպես նաև կանցկացվեն նարդու և շախմատի մրցումներ, կբացվի «հայկական անկյուն», որտեղ հուշանվերներ են վաճառվելու, լինելու է մանկական տաղավար, նկարչական անկյուն, դիմահարդարում և այլն:
«Ես հայ եմ / Yes I am» այս տարվա փառատոնի նպատակն է Բելգիայում հաստատված տաղանդաշնորհ հայորդիներին Բելգիայի և հայ հասարակությանը ներկայացնելը։
Փառատոնը կոմերցիոն բնույթ չի կրում և հիմնված է հասարարական հիմունքների վրա։
Փառատոնից հավաքված գումարը կտրամադրվի Անտվերպենի հայկական կիրակնօրյա դպրոցին։
«Նիդերլանդական Օրագիր»