«Երևանյան ամառ» ծրագիրը եզրափակվեց նոր ուսումնական տարվա նախօրյակին

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի եզրափակիչ միջոցառումը «Դեպի դպրոց, բուհ ու գործ» խորագրով համերգն էր, որին մասնակցում էին հայկական էստրադայի տասնյակից ավելի երգիչներ։

Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ինչպես նաև այն անհատներին ու կազմակերպություններին, ովքեր քաղաքապետարանի աջակիցը եղան եռամսյա այս ծրագիրն իրականացնելիս։

Միջոցառումը մեկնարկել է Կարապի լճի շուրջ անակնկալ ֆլեշմոբով, որին միացան նաև բազմաթիվ քաղաքացիներ։

«Այս տարվա «Երևանյան ամառ» ծրագրի մի քանի տասնյակ բազմաբովանդակ միջոռացումները ի մի բերելով և երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը հաշվի առնելով՝ կարող ենք ասել՝ քաղաքապետարանին հաջողվեց Երևանում, այն էլ այսպիսի շոգ օրերին, մշակութային առումով էլ բավականին թեժ ու աշխույժ ամառ պարգևել ամառային օրերը Երևանում անցկացնողներին։ Որոշ միջոցառումներ, կարծում ենք, որ կդառնան ավանդական և դա ևս կլինի «Երևանյան ամառ 2014» ծրագրի ձեռքբերումը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

2fdf5287a6091e89e99ec3ea138c5f4308d49918 5fab7cca46dbaa7984fb3e214e1429dcc2d0ae1b 22d82e3670e6e80424b4e11412590b16260df67a 735d7f8edbc2207f635af338bdb7babf7ba4afee 738c4f7d53ca179470bfee27d22f1cf70188a8b9 495100318427104e3613d7f3e3aa7f63cc39bf8c ad08eaa8150c365a894c5a5d0d6c141e0998e174 daa02a9f84a9ce60e4d998a04ede1d9c25206c09 ebcaa5891df5c010edc9de1036b82b199acf5ed5 fd111f2e6888a51ad97191f711d2b2f66c1c4f97

Scroll Up