Ի գիտություն բոլոր սիրիահայերի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/GetThumbnail1.jpg)
Հայաստանում բնակվող սիրիահայերին տրամադրվում է պոլիկլինիկական և հիվանդանոցային անվճար բուժօգնություն՝ ներառյալ հետազոտությունները, վիրահատություններն ու բուժումը:
- Պոլիկլինիկական անվճար բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ փաստացի գրանցում, որը տրամադրում է ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության (ՕՎԻՐ) տարածքային գրասենյակը:
- Պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային անվճար բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն:
Դիմելիս ներկայացնել տեղեկանք, որտեղ նշված կլինի հիվանդությունը, անհրաժեշտ հետազոտության, բուժման կամ վիրահատության տեսակը: Բժշկական տեղեկանքի վրա պետք է առկա լինի բժշկի ստորագրությունը և բուժհաստատության կնիքը:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպություն, Հայկական կարմիր խաչի ընկերություն, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցություն՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի միջոցով: