ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը բարձրաձայնել է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ ռուսասատանյան կողմի դիրքորոշումը:
Ալեքսանդր Լուկաշեւիչը մասնավորապես նշել է. «Մենք խորապես ցավում ենք այն կապակցությամբ, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, եւ ոչ միայն զինված բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կ. Պետրոսյանի հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ իրենց կյանքը կորցրած մյուս հայերին եւ ադրբեջանցիներին:
Անհրաժեշտ ենք համարում նման կարգի միջադեպերի մանրամասն հետաքննությունը: Կոչ ենք անում կողմերին գործնականում իրագործել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների 2010թ. հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»: