Ամբարտակի կառուցումից հետո Թուրքիայում գտնվող որոշ հայկական գյուղեր ջրի տակ կմնան
Թուրքիայի Բաթմանի նահանգում գտնվող հին հայկական գյուղերն ու այլ պատմական բլուրներ ու գյուղեր Ըլըսու ջրամբարի կառուցումից հետո ջրի տակ կմնան, գրում է tert.am-ը՝ վկայակոչելով Hye Tert-ը:
Դրանցից որոշները հնավայրեր են, հին բնակավայրեր, որոնց թվում հայկական, եզդիական, ասորական գյուղեր կան, որոնք հիմա աղբավայրեր են հիշեցնում: Դրանք կանհետանան՝ ամբարտակի կառուցումից հետո:
Հայկական գյուղերից մեկը գտնվում է Գարզան գետից մոտ 200 մետր հեռավորության վրա, և այժմ օգտագործվում է որպես բամբակի դաշտ:
Մեկ այլ հայկական գյուղ է Դերդևինը: Այստեղ դեռ 40-45 տարի առաջ մարդիկ են բնակվել: Հին հայկական գյուղից այժմ ոչինչ չի մնացել: Գյուղն անվանումը ստացել է շրջանում գտնվող եկեղեցուց, որից այժմ ոչ մի հետք չի մնացել:
Հայերի լքելուց հետո գյուղը քոչվորներին է մնացել: