Ցտեսություն ճամբարային կյանքին

Օգոստոսի 19-ին, Ախալքալաքում կայացավ Սբ. Խաչ եկեղեցուն կից գործող բակային ճամբարի փակման արարողությունը:

Բակային ճամբարն Ախալքալաքում իրականություն դարձավ օրհնությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի և հովանավորությամբ «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի:

Առաջնորդական փոխանորդությունը գրեթե մեկ ամիս Սբ. Խաչ եկեղեցու փեշերի տակ էր հավաքել այն երեխաներին, որոնք տարբեր պատճառներով չէին կարողացել իրենց ամառային հանգիստն անցկացնել Ջավախքից դուրս:

Ի ուրախություն բոլորիս, ճամբարականների թվում եզակի էին, որ մկրտված չէին: Ճամբարային վերջին օրն առանձնակի ուրախալի էր այն երեխաների համար, ովքեր մկրտեվեցին՝ ձեռամբ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:

Ջոկատավարները երեխաներին ծանոթացրել էին Հայ Առաքելական Եկեղեցու պատմության, եկեղեցական տոներին, հայ ժողովրդի պատմությանը:

Թվով մոտ 200 երեխա այս տարի ընդգրկվեց բակային ճամբարի առօրյայի մեջ՝  իրենց բազմազբաղ օրը սկսելով Սբ Խաչ եկեղեցում հոգևորականի հետ աղոթքով, ստանալով քահանայի պատգամ-հորդորը:

Մեկ ամսյա ճամբարն առանձնակի ուրախություն ու ծիծաղ պարգևեց երեխաներին:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ և միասնական աղոթքով ազդարարվեց բակային ճամբարի փակման հանդիսությունը:

Երեխաները մեծ խանդավառությամբ և սիրով ներկայացրին այն ամենը ինչ սովորել էին մեկ ամսվա ընթացքում: Նրանց մանկական շուրթերից ևս մեկ անգամ հնչեց հայերեն խոսքն ու հայրենասիրական երգը, որը եզրափակվեց Տերունական աղոթքով:

Հանդիսության ավարտին երեխաներին Ջավախքի առաջնորդարանի կողմից բաժանվեցին նվերներ:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

10606235_687810351301348_3456678278090247241_n 10583792_687811547967895_2664758667739140970_n1780829_687809871301396_5825931209186642564_n10606235_687810351301348_3456678278090247241_n

Scroll Up