Ադրբեջանական հարձակման հետեւանքով ԼՂՀ ՊԲ երկու զինծառայող է զոհվել

 Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ`  հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Scroll Up